Հայաստանի պատմության թանգարանն այս տարի կներկայացնի ցուցահանդես՝ Բեռլինի Թանգարանային կղզու թանգարանների հավաքածուներից

ԳԴՀ-ում ՀՀ դեսպան Վիկտոր Ենգիբարյանի ֆեյսբուքյան գրառումը

Իրականում, փառահեղ լուր

Հայաստանում կցուցադրվի բեռլինյան թանգարանների հավաքածուն
Բեռլինում ստորագրվեց համագործակցության հուշագիր Հայաստանի պատմության թանգարանի և Բեռլինի Թանգարանային կղզու Նախապատմության և վաղ պատմության թանգարանի միջև։

Համագործակցության համաձայնագիրը ստորագրեցին թանգարանների տնօրեններ դր․ Դավիթ Պողոսյանը և պրոֆ․ դր․ Մաթիաս Վեմհոֆը։

Համագործակցության շրջանակում Հայաստանի պատմության թանգարանն այս տարի կներկայացնի ցուցահանդես՝ Բեռլինի Թանգարանային կղզու թանգարանների ընտրված հավաքածուներից։

Ցուցահանդեսի թեմատիկ առանցքը նվիրված է անտիկ ժամանակաշրջանին և դրա տիեզերագիտական պատկերացումներին։ Ցուցադրվելու են Բեռլինի Թանգարանային կղզու տարբեր թանգարանների հավաքածուներից ընտրված նմուշներ, որոնք կհամադրվեն Հայաստանի Պատմության թանգարանի նպանատիպ ցուցանմուշների հետ։ Նշենք որ Թանգարանային կղզին առաջին անգամ է իր ցուցանմուշները ցուցադրում Գերմանիայից դուրս, այսպիսով որոշում է կայացվել նշել վերջինիս երկուհարյուրամյա հոբելյանը, իսկ ցուցադրման համար ընտրվել է Հայաստանի պատմության թանգարանը։

Բացի այդ, հաջորդ տարի նախատեսվում է Հայաստանի պատմության թանգարանի հավաքածուների ցուցահանդեսի անցկացում Բեռլինում։
Համագործակցության համաձայնագրի ստորագրման արարողությանը մասնակցել է նաև ԳԴՀ-ում ՀՀ դեսպան Վիկտոր Ենգիբարյանը, ով իր խոսքում բարձր գնահատեց աննախադեպ այս համագործակցության սկիզբը և այն կարևորեց Հայաստանի և Գերմանիայի միջև ստորագրված համագործակցության ռազմավարական օրակարգի համատեքստում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a Comment