
Օտարերկրյա պետություններում ձերբակալվել և Թուրքիա է տեղափոխվել հետախուզման մեջ գտնվող 14 անձ։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Երլիկայան:
Նրա խոսքով՝ տարբեր հանցագործությունների մեջ մեղադրվող 9 անձ Թուրքիային արտահանձնվել է Վրաստանից, 2-ը՝ Գերմանիայից, ևս 3-ը՝ համապատասխանաբար Հայաստանից, Խորվաթիայից և Մոնտենեգրոյից:
Հետախուզվող անձանց արտահանձնումը Թուրքիա իրականացվել է միջազգային համագործակցության շրջանակներում։