ՄԻՊ զեկույցի այն հատվածները, որտեղ անդրադարձել է Սամվել Վարդանյանի և մի քանի այլ անձանց հետ կապված դեպքերին՝ քննարկելով ՀՀ-ում վատ վերաբերմունքի գործերի քննության առումով առկա խնդիրները

Ի պատասխան գործընկերների կողմից ներկայացված հարցումների` կից հրապարակում ենք Մարդու իրավունքների պաշտպանի զեկույցի այն հատվածները, որտեղ Պաշտպանն անդրադարձել է Սամվել Վարդանյանի և մի քանի այլ անձանց հետ կապված դեպքերին ու դրանց օրինակով քննարկել Հայաստանում վատ վերաբերմունքի գործերի քննության և մեղավորներին պատասխանատվության ենթարկելու առումով առկա խնդիրները:

Թեև ՄԻՊ հաստատությունների և մոնիթորինգային մարմինների դիտանկյունից չի խրախուսվում անձանց անունները նման դեպքերը նկարագրելիս հիշատակելը` իրավունքների տարբեր երաշխիքներ ապահովելու նպատակով, սակայն այս գործի դիտանկյունից արդեն իսկ բազմիցս հրապարակային են ներկայացվել դեպքի մանրամասները` անձի նույնականացմամբ:

ՄԻՊ զեկույցի համապատասխան հատվածում ներկայացված են մի քանի այլ գործեր ևս, որոնք հիշյալ դեպքի հետ մեկտեղ Մարդու իրավունքների պաշտպանի կողմից ընտրվել են ոլորտին առնչվող համակարգային խնդիրները ցույց տալու համար, և նկարագրվել են Մարդու իրավունքների պաշտպանի՝ որպես կանխարգելման ազգային մեխանիզմի 2024 թվականի գործունեության վերաբերյալ տարեկան զեկույցի շրջանակում (10-րդ գլխի 346-347 էջերում նկարագրված է հիշյալ դեպքը)։

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a Comment