Զգուշացեք՝ նոր խաբեություն «TikTok»-ում . ՆԳՆ-ն հորդորում է չլրացնել «դիմումով» պահանջվող որևէ տվյալ


Հասարակություն


«TikTok» սոցիալական հարթակում տարածվում են ՀՀ քաղաքացիների համար իբր «սոցիալական հիմնադրամից» 300 հազար դրամ նպաստ ստանալու հնարավորության մասին հրապարակումներ՝ սահմանափակ ժամանակահատվածում հղմամբ անցնելու և դիմում ներկայացնելու միջոցով: Այս մասին ահազանգում է ՆԳՆ–ն։


Սակայն իրականում այս եղանակով հանցագործները կրկին անգամ փորձում են ձեռք բերել Ձեր անձնական և բանկային տվյալները (քարտի համար, PIN, CVV, մեկանգամյա կոդեր և այլն), ինչը հետագայում կարող է հանգեցնել Ձեր դրամական միջոցների հափշտակմանը։



Հորդորում ենք Ձեզ

  • չանցնել կասկածելի հղումներով
  • չլրացնել «դիմումով» պահանջվող որևէ տվյալ

Հիշեք՝

– ՀՀ պետական և սոցիալական մարմինները սոցիալական ցանցերի միջոցով չեն հավաքագրում քաղաքացիների բանկային և անձնական տվյալներ։

– ՀՀ պետական և սոցիալական մարմինները օգտագործում են միայն հայկական «.am» դոմենային անվանումներ (օրինակ՝ mlsa.am, socservice.am, mia.gov.am, moh.am, e-request.am):


Leave a Comment