Դավոսում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ բանակցություններից հետո Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Եվրոպան չգիտի, թե ինչպես պաշտպանվել կամ ինչ անել Գրենլանդիայի շուրջ ստեղծված իրավիճակի հետ կապված․ գրում է Strana.ua-ն։
«Անցյալ տարի այստեղ՝ Դավոսում, ես իմ ելույթն ավարտեցի հետևյալ խոսքերով. «Եվրոպան պետք է կարողանա պաշտպանվել»։ Անցել է մեկ տարի, և ոչինչ չի փոխվել։ Մենք դեռևս գտնվում ենք այնպիսի իրավիճակում, երբ ես ստիպված եմ կրկնել այդ նույն խոսքերը», – ասել է նա։
Զելենսկին հավելել է, որ շատ եվրոպացի առաջնորդներ չեն հասկանում, թե ինչ անել Գրենլանդիայի շուրջ ստեղծված իրավիճակի հետ կապված, ուստի սպասում են, որ ԱՄՆ-ն «հանդարտվի»։