Հակակոռուպցիոն քրեական դատարանում Վահե Դոլմազյանի նախագահությամբ անցկացվեց Արմեն Աշոտյանի և մյուսների գործով հերթական դատական նիստը։ Iravaban.net-ի փոխանցմամբ դատական նիստին ներկա էին դատավարության մասնակիցները՝ հանրային մեղադրողը, Արմեն Աշոտյանի պաշտպան Հաբեթ Մարտիրոսյանը, ինչպես նաև վկա Մարիամ Դավթյանը, դատական նիստին չէին ներկայացել պաշտպաններ Հովիկ Սուքիասյանը, Մարգար Սողոմոնյանը, Ռուբեն Մելիքյանը, Տիգրան Աթանեսյանը, Արայիկ Ներսիսյանը, վկաներ Ազնիվ Պետրոսյանը, Արմեն Մինասյանը։ Նիստի մեկնարկից որոշ ժամանակ անց նիստին միացավ նաև Արմեն Աշոտյանը։
Հաշվի առնելով, որ դատական նիստում մեղադրյալները ունեն պաշտպան, բացակայող պաշտպանների բացակայությունը խոչընդոտ չհանդիսացավ դատական նիստը շարունակելու համար։
Սույն գործով մեղադրյալներն են Արմեն Աշոտյանը, Մարտա Սիմոնյանը, Միքայել Նարիմանյանը, Լարիսա Պարսեղյանը, Ռոլան Դավթյանը։ Վկան հանդիսանում էր Ռոլան Դավթյանի կինը, ուստի օգտվելով օրենքով սահմանված իրավունքից նա հրաժարվեց ցուցմունք տալուց։ Մարիամ Դավթյանը նշեց, որ մյուս մեղադրյալների հետ կապված հարցերին ևս չի ցանկանում պատասխանել, քանի որ հնչած հարցերի պատասխանները հետագայում որևէ կերպ կարող են առնչվել ամուսնուն։
Վկայի հարցաքննությունն այսպիսով ավարտվեց։ Մեղադրանքի կողմի ապացույցների մեջ առկա էր մի վկայի ցուցմունք, որը մահացել էր։ Հաշվի առնելով այս հանգամանքը, մեղադրանքի կողմը միջնորդեց հրապարակել ցուցմունքը։ Հաշվի առնելով քրեական դատավարության օրենքի 330 հոդվածի առաջին մասի 5-րդ կետը՝ անձի մահվան դեպքում ցուցմունքը հրապարակվում է։ Առաջնորդվելով նշվածով, դատարանը բավարարեց միջնորդությունը։
Հրապարակվեց վկա Հայկ Մհերյանի հարցաքննությունը, որը մեծամասամբ վերաբերում էր Ռոլան Դավթյանին։ Հարցաքննությունն անցկացվել էր 2023 թվականի ապրիլի 28-ին։ Հրապարակված հարցաքննման մանրամասները դատական նիստի ձայնագրությունում։
Դատական նիստին պատշաճ ծանուցված էին եղել, սակայն չէին ներկայացել վկաներ Ազնիվ Պետրոսյանին և Արմեն Մինասյանին։ Հաշվի առնելով նրանց պատշաճ ծանուցված լինելու և չներկայանալու հանգամանքը, հանրային մեղադրողը կարծիք հայտնեց, որ անհրաժեշտ է նրանց հարկադրաբար վարույթ իրականացնելու որոշում կայացվի և ապահովվի նիստին նրանց ներկայությունը։ Դատավոր Վահե Դոլմազյանը որոշեց վկա Ազնիվ Պետրոսյանի նկատմամբ դատական սանկցիա կիրառվի որոշման պահանջը իրականացնելու, կատարելու համար։
Մեղադրող կողմը միջնորդեց հրապարակել նախկինում հարցաքննված և ցուցմունք տալուց հրաժարված վկայի ցուցմունքը, նշելով, որ ներկայացված է եղել ապացույց որը պետք է հետազոտվեր, սակայն չի հետազոտվել, ցուցմունքից հրաժարվելու պատճառով։ Քննարկման արդյունքում լսելով կողմերին, լսելով հանրային մեղադրողի կողմից ներկայացված միջնորդությունը, որոշեց,որ առնվազն այն ժամանակավրեպ է եղել, այսինքն ոչ ժամանակին արված միջնորդություն։ Ի վերջո Դատարանը որոշեց ներկայացրած միջնորդությունը թողնել առանց քննության։
Հիշեցնենք, որ Արմեն Աշոտյանը չի ընդունում իրեն առաջդրված մեղադրանքները։
Դատական նիստը այսքանով ավարտվեց, հաջորդ դատական նիստը կկայանա 2026 թվականի փետրվարի 13-ին ժամը 16:00-ին։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: