Նիկոլ Փաշինյանն ընդունել է ռուս հայտնի գործարար Վլադիմիր Եվտուշենկովին. ի՞նչ են քննարկել

Բաժանորդագրվել

«Սիստեմա» ընկերության տնօրենների խորհրդի անկախ անդամ է եղել նաև ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

ԵՐԵՎԱՆ, 20 հունվարի – Sputnik․ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է ռուս հայտնի գործարար Վլադիմիր Եվտուշենկովին։ Տեղեկությունը հայտնում է վարչապետի մամուլի ծառայությունը։

«Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել ՀՀ-ում տնտեսության ընդհանուր զարգացումների, ինչպես նաև պետություն–մասնավոր հատված փոխգործակցության շուրջ»,- ասված է հաղորդագրության մեջ։

Նշենք, որ Եվտուշենկովը «Սիստեմա» բաժնետիրական ֆինանսական ընկերության հիմնական բաժնետերն ու սեփականատերն է։

«Սիստեմա»-ի տնօրենների խորհրդի անկախ անդամ է եղել նաև ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ Նա այդ աշխատանքից հրաժարվել է 2021 թվականի մայիսին։

Leave a Comment