«Մեր ձեւով» շարժման անդամ Ռուբեն Մխիթարյանը ֆեյսբուքյան եթերում հարցնում է. «Վարչապետի աշխատակազմի ծախսերի 65 միլիոնը պե՞տք էր, թե՞ կարող էինք խնայողություն անել, խնայած գումարով, օրինակ, Շիրակի մարզում կարող էինք ստեղծել, եթե ոչ հազարավոր, այլ հարյուրավոր աշխատատեղեր ու այդ դեպքում կտրուկ կնվազեցնեինք գործազրկությունը, կլուծեինք երկրաշարժից տուժած ընտանիքների բնակարանային խնդիրը։
Սա հակադրություն է՝ կա՛մ 65 միլիոնը գնում է մի փոքր համակարգի սպասարկմանը, կա՛մ 65 միլիոնը դառնում է հազարավոր մարդկանց կյանքի փոփոխություն ու դեպի լավը։
Սա հարց չէ բյուջեի տողի մասին, սա հարց է մեր ժողովրդի ապագայի մասին։ Երբ գումարը գնում է աշխատակազմին, մենք՝ ժողովուրդս, մնում ենք սպասման մեջ։ Երբ գումարը գնում է մեզ՝ ժողովրդիս, երկիրը սկսում է ապրել, զարգանալ ու հավատալ։ Ահա սա է իրական ընտրությունը։ Աշխատակազմ՝ իր անիմաստ ծախսերով, թե՞ ժողովուրդ, համակարգ, թե՞ հայրենիք»:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: