Դեկուն խոսել է Ռեալի աղմկոտ պաշտոնանկության մասին — Armsport.am

«Բարսելոնայի» մարզական տնօրեն Դեկուն մեկնաբանել է Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոյի հեռանալը զբաղեցրած պաշտոնից։

Հիշեցնենք, որ «Արքայական ակումբը» խզել էր պայմանագիրը մասնագետի հետ կողմերի փոխադարձ համաձայնությամբ։

«Մենք կենտրոնացած ենք մեր գործերի վրա։ Չենք մտածում այլ ակումբներում կատարվող իրադարձությունների մասին, սակայն «Բարսելոնայում» և «Ռեալում» միշտ էլ դժվար է՝ մեծ ճնշման պատճառով։ Երբ արդյունք չկա, առաջինը տուժում են մարզիչները։ Սա մի փոքր զարմանալի է, քանի որ նա այդքան էլ երկար չաշխատեց։

Նրանք պարտվեցին Սուպերգավաթում, Լա լիգայում հետ են մնում 4 միավորով, բայց լավ են հանդես գալիս Չեմպիոնների լիգայում։ Նախընտրում եմ չմեկնաբանել կողքից, քանի որ չգիտեմ՝ ինչ է կատարվում թիմի ներսում ամեն օր։ Դա մեր գործը չէ։

Եթե հարցնեք Հանսի Ֆլիկի մասին, ապա իմ զգացողություններն ավելի խոսուն են, քան թվերը։ Նշանակելով Հանսիին՝ մենք գիտեինք, որ լավ ժամանակները վերադառնալու են»,- ասել է Դեկուն RAC1-ի հետ զրույցում։

«Բարսելոնայի» պաշտոնյան խոսել է նաև Ալվարո Արբելոայի նշանակման մասին․

«Հասկանում եմ, որ «Ռեալը» շատ կարևոր է, բայց մենք կենտրոնացած ենք մեր աշխատանքի վրա։ Չգիտեմ՝ արդյոք Արբելոան լավ մարզիչ է, ես նրան չեմ ճանաչում։ Չգիտեմ նաև՝ նա երկարաժամկետ է նշանակվել, թե ոչ, և չեմ ցանկանում շատ կենտրոնանալ «Ռեալի» վրա»։

Leave a Comment