ԱՄՆ-ը իր քաղաքացիներին հորդորում է լքել Իրանը Հայաստանի ու Թուրքիայի սահմաններով

Իրանում ԱՄՆ վիրտուալ դեսպանատունն այդ երկրում գտնվող իր քաղաքացիներին զգուշացրել է, որ Իրանում բողոքի ցույցերը սրվում են և կարող են վերածվել բռնությունների, որոնք էլ իրենց հերթին կհանգեցնեն ձերբակալությունների և վիրավորների:

«Շարունակվում են անվտանգության ուժեղացված միջոցառումները, ճանապարհների փակումը, հասարակական տրանսպորտի խափանումները և ինտերնետի արգելափակումները: Իրանի կառավարությունը սահմանափակել է բջջային, ստացիոնար և ազգային ինտերնետային ցանցերի հասանելիությունը: Ավիաընկերությունները շարունակում են սահմանափակել կամ չեղարկել դեպի Իրան և Իրանից չվերթները, որոնցից մի քանիսը կասեցրել են ծառայությունները մինչև ուրբաթ՝ հունվարի 16-ը։ ԱՄՆ քաղաքացիները պետք է ակնկալեն ինտերնետի շարունակական խափանումներ, պլանավորեն կապի այլընտրանքային միջոցներ, եթե դա անվտանգ է, դիտարկեն Իրանից ցամաքային ճանապարհով դեպի Հայաստան կամ Թուրքիա մեկնելու հնարավորությունը»,-ասված է դեսպանատան տարածած հայտարարության մեջ։

Դեսպանատունը հայտնել է, որ հայ-իրանական «Նորդուզ»-«Ագարակ» անցակետը բաց է։ Իրանից Հայաստան մուտք գործող ԱՄՆ քաղաքացիները պետք է ունենան վավեր ԱՄՆ անձնագիր և կարող են մնալ մինչև 180 օր՝ առանց վիզայի։

Leave a Comment