
Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ, պատասխանելով հարցին, թե ինչու է անցնում իր լիազորությունները և միջամտում Եկեղեցու գործունեությանը, փորձեց ներկայացնել այնպես, թե իբր իր լիազորությունների տիրույթը՝ իրավունքներն ու պարտականությունները, հստակ չեն. « Օրինակ էդ որտե՞ղ է գրված, որ ես իրավունք ունեմ բրիֆինգ անելու»: Փաստորեն այս մարդը ոչ միայն ծանոթ չէ Սահմանադրության 6-րդ հոդվածին՝ «Օրինականության սկզբունքին», այլև տեղյակ չէ «Կառավարության կառուցվածքի ու գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 11-րդ մասին, որը սահմանում է. «Վարչապետը Կառավարության աշխատակարգով սահմանված կարգով ապահովում է հանրությանը Կառավարության գործունեության վերաբերյալ տեղեկատվության պարբերաբար փոխանցումը»: Այսինքն՝ հենց այս նորմն էլ իրեն իրավունք է տալիս, որ պարբերաբար ճեպազրույցներ տա:
Այսպիսով ակնհայտ է դառնում, որ ՀՀ վարչապետը չի տիրապետում իր իրավունքներին ու պարտականություններին: