Ավանեսյան․ Ապահովագրությունով սպասարկված 16,266 այց ունենք

Ավանեսյան․ Ապահովագրությունով սպասարկված 16,266 այց ունենք

8 հունվարի 2026 – 17:01 AMT

PanARMENIAN.Net – Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը կառավարության նիստում հայտնել է, որ 2026 թվականի հունվարին, տարվա սկսվելուց ի վեր, արդեն իսկ գրանցվել է 16,266 բժշկական այց, որոնք սպասարկվել են առողջության համընդհանուր ապահովագրության շրջանակում։

«Մինչև այսօր առավոտվա ժամը 10:00-ն ապահովագրությունով սպասարկված 16,266 այց ունենք»,-ասել է նա, հայտնում է Panorama.am-ը:

Նախարարի խոսքով՝ այս ցուցանիշը պետք է դիտարկել տարվա ընդամենը երկու աշխատանքային օրվա համատեքստում, ինչը վկայում է համակարգի ակտիվ կիրառման մասին։

«Սա նշանակում է, որ սրա շրջանակներում բավականին այցեր ունենք և շարունակում ենք զգայուն լինել բոլոր բարձրացված հարցերին և արձագանքելով առաջ գնալ»,– ասել է Ավանեսյանը։

Նիկոլ Փաշինյանն էլ հանձնարարել է, որ անընդհատ շահառուներից հեռախոսով պետք է հարցնել, թե ինչ պրոբլեմների են հանդիպում բժշկական ապահովագրության փաթեթից օգտվելիս, որպեսզի դրանք ուղղեն։

Առողջության համընդհանուր ապահովագրության մասին օրենքն ուժի մեջ է մտել 2026 թվականի հունվարի 1-ից։ Այն գործարկվելու փուլային տարբերակով: Առաջին փուլում ընդգրկվելու են այն քաղաքացիները, որոնց ամսական աշխատավարձը գերազանցում է 200 հազար դրամը։ Նրանց համար սահմանվել է 129,600 դրամի ապահովագրական փաթեթ, որը ներառում է կանխարգելիչ, վաղ հայտնաբերմանն ուղղված և սքրինինգային ծառայություններ, ինչպես նաև հիվանդանոցային բուժում, դեղորայքային ապահովում և շտապ օգնության ծառայություններ։

Leave a Comment