Հունվար 07,2026 14:33
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն այցելեց Կոտայքի մարզի Աբովյանի թիվ 2 հիմնական դպրոց, որտեղ նախատեսված էր նրա ամփոփիչ ասուլիսը: Լրագրողները նախարարին հորդորեցին ստուգել նորակառույց դպրոցի կախիչներն ու ծորակները, ինչը նախարարն արել էր նախկինում Նիկոլ Փաշինյանի ներկայությամբ ու խնդրի առաջ կանգնել:
Ծորակներից մեկի հետ խնդիր կար, դպրոցում դա պատճառաբանեցին բարձր ճնշմամբ: Այս դպրոցում սովորում է ավելի քան 1600 աշակերտ: Դպրոցում նաեւ 3 վերելակ է գործում, կա հանդիսությունների սրահ, բացօթյա մարզահրապարակ: Նախարարը լրագրողներին ներկայացրեց մարզադահլիճներից մեկի կահավորված հանդերձարանը, որտեղ ցնցուղներ են գործում: Նախարարը ցույց տվեց նաեւ Փաշինյանի՝ դպրոցում կախված «Լավ սովորիր, որ լավ ապրես» արտահայտությամբ գրությունը:
Ասուլիսն ամբողջությամբ՝
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: