https://arm.sputniknews.ru/20260107/flvoridan-patrastvum-e-meghadranqner-arajadrel-madurvojin-nahangapet-97537378.html
Ֆլորիդան պատրաստվում է մեղադրանքներ առաջադրել Մադուրոյին. նահանգապետ
Ֆլորիդան պատրաստվում է մեղադրանքներ առաջադրել Մադուրոյին. նահանգապետ
Sputnik Արմենիա
Նահանգապետի խոսքով` Մադուրոն ներգրավված է եղել հատկապես այդ Ֆլորիդա թմրանյութեր մատակարարելու գործում: 07.01.2026, Sputnik Արմենիա
2026-01-07T14:33+0400
2026-01-07T14:33+0400
2026-01-07T14:33+0400
ամն
ֆլորիդա նահանգ
նիկոլաս մադուրո
https://cdn.am.sputniknews.ru/img/1781/36/17813601_0:140:2831:1732_1920x0_80_0_0_26df7b43e1723c411628ed7ee55d7a2d.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 7 հունվարի – Sputnik. Ֆլորիդա նահանգը դիտարկում է Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյին մեղադրանք առաջադրելու հնարավորությունը: Ինչպես տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին, այս մասին հայտարարել է նահանգապետ Ռոն Դեսանտիսը։Ըստ «Politico» թերթի՝ նահանգապետն ասել է, որ Մադուրոն ներգրավված է եղել հատկապես Ֆլորիդա թմրանյութեր մատակարարելու գործում։ Նրա խոսքով՝ Մադուրոն իր երկրի բանտարկյալներին ազատ է արձակել և ուղարկել Ամերիկա, և նրանցից ոմանք հայտնվել են Ֆլորիդայում:«Politico»-ն նաև նշում է, որ նահանգապետի մեկնաբանությունները նախընտրական քարոզարշավի ընթացքում Դոնալդ Թրամփի արած հայտարարությունների ոգով են: Թերթի տվյալներով՝ եթե մեղադրանքներ առաջադրվեն, սա առաջին դեպքը չի լինի, երբ նահանգի միջոցով կլրացվեն դաշնային կառավարության իրավաբանական գործողությունները:Հիշեցնենք` հունվարի 13-ին հայտնի դարձավ, որ ԱՄՆ-ն օդային հարձակում է գործել Վենեսուելայի մայրաքաղաք Կարակասի վրա, և ամերիկացի զինվորականներն առևանգել են երկրի ղեկավար Նիկոլաս Ռոդրիգեսին և նրա կնոջը։ ԱՄՆ-ում Մադուրոյին «թմրաահաբեկչության» և կոկաինի մաքսանենգության մեղադրանքներ են առաջադրվել:Դատարանում Մադուրոն և Ֆլորեսը մերժել են ներկայացված բոլոր մեղադրանքները:Վենեսուելայի Գերագույն դատարանը պետության ղեկավարի լիազորությունները ժամանակավորապես փոխանցել է փոխնախագահ Դելսի Ռոդրիգեսին: Նա հունվարի 5-ին Ազգային ժողովում երդմնակալությամբ պաշտոնապես ստանձնել է նախագահի պաշտոնակատարի պաշտոնը:Ռուսաստանի ԱԳՆ-ն համերաշխություն է հայտնել Վենեսուելայի ժողովրդին, ԱՄՆ-ին հորդորել է չսրել իրավիճակը և ազատ արձակել Մադուրոյին ու նրա կնոջը։ Նման կոչ է հղել նաև Չինաստանը, որն ԱՄՆ-ի գործողություններն անվանել է միջազգային իրավունքի խախտում։ ԱՄՆ-ին ուղղված քննադատությամբ է հանդես եկել նաև ԿԺԴՀ-ի ԱԳՆ-ն:
ամն
ֆլորիդա նահանգ
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/1781/36/17813601_0:0:2731:2048_1920x0_80_0_0_ebceba0fc1f54ddc171951769b160c5c.jpg.webp
ամն, ֆլորիդա նահանգ, նիկոլաս մադուրո
ամն, ֆլորիդա նահանգ, նիկոլաս մադուրո
Նահանգապետի խոսքով` Մադուրոն ներգրավված է եղել հատկապես այդ Ֆլորիդա թմրանյութեր մատակարարելու գործում:
«Մենք այդ հարցը շատ լրջորեն ենք դիտարկում… Հատկապես գլխավոր դատախազի գրասենյակի միջոցով հնարավոր է Նիկոլաս Մադուրոյի դեմ գործ հարուցել նահանգի մակարդակով», – ասել է Դեսանտիսը։
Ըստ «Politico» թերթի՝ նահանգապետն ասել է, որ Մադուրոն ներգրավված է եղել հատկապես Ֆլորիդա թմրանյութեր մատակարարելու գործում։ Նրա խոսքով՝ Մադուրոն իր երկրի բանտարկյալներին ազատ է արձակել և ուղարկել Ամերիկա, և նրանցից ոմանք հայտնվել են Ֆլորիդայում:
«Politico»-ն նաև նշում է, որ նահանգապետի մեկնաբանությունները նախընտրական քարոզարշավի ընթացքում Դոնալդ Թրամփի արած հայտարարությունների ոգով են: Թերթի տվյալներով՝ եթե մեղադրանքներ առաջադրվեն, սա առաջին դեպքը չի լինի, երբ նահանգի միջոցով կլրացվեն դաշնային կառավարության իրավաբանական գործողությունները:
Դատարանում Մադուրոն և Ֆլորեսը մերժել են ներկայացված բոլոր մեղադրանքները: