🎥 Հայտնի են Աֆրիկայի ազգերի գավաթի քառորդ եզրափակիչի բոլոր զույգերը — Armsport.am

Կոտ դ’Իվուարի հավաքականը դարձավ Աֆրիկայի ազգերի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչի վերջին մասնակիցը։

1/8 եզրափակիչում իվուարցիները 3:0 հաշվով հաղթանակ տարան Բուրկինա Ֆասոյի ընտրանու նկատմամբ։ Գոլերի հեղինակ դարձան Ամադ Դիալոն, Յան Դիոմանդեն և Բազումանա Տուրեն։

Գոլերի տեսանյութերը՝ ԱՅՍՏԵՂ

Հունվարի 10-ին կայանալիք քառորդ եզրափակիչում Կոտ դ’Իվուարի հավաքականը կմրցի Եգիպտոսի թիմի հետ։

Քառորդ եզրափակիչի մյուս զույգերն են.

  • Մալի — Սենեգալ
  • Կամերուն — Մարոկկո
  • Ալժիր — Նիգերիա

Leave a Comment