«Նույնիսկ Բաքվում, այնպիսի պայմաններում, երբ շատերը կհանձնվեին, դու շարունակում ես պայքարել։ Դա քո տեսակի բացառիկությունն է՝ չկոտրվող, արժանապատիվ, պայքարող». Մեսրոպ Առաքելյանը՝ Ռուբեն Վարդանյանի մասին

«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը գրում է.

«Ռուբեն, արդեն երրորդ Նոր տարին է, որ չենք կարողանում խոսել։ Խոսել անցած տարվա, արած-չարածների, նոր տարվա նպատակների ու անելիքների մասին։ Վստահ ենք՝ շարունակում ես ապրել հզոր ու բարեկեցիկ հայրենիքի երազանքով, որն իրականություն դարձնելու համար երբեք ոչինչ չես խնայել ու չես խնայում նաև այսօր։

Նույնիսկ Բաքվում, այնպիսի պայմաններում, երբ շատերը կհանձնվեին, դու շարունակում ես պայքարել։ Դա քո տեսակի բացառիկությունն է՝ չկոտրվող, արժանապատիվ, պայքարող։

Քո ուժը հեռվից էլ մեզ ուժ է տալիս։ 2026-ին անելու ենք հնարավորն ու անհնարը՝ քո և մեր մյուս հայրենակիցների վերադարձի համար։ Վերադարձ, որը կվերականգնի մեր ազգի արժանապատվությունը և կդառնա մեր հայրենիքի համար նոր ճանապարհի սկիզբ։ Այլ ճանապարհ չունենք։ Շնորհավոր Նոր Տարի»։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a Comment