Մադրիդի «Ռեալը» որոշում է կայացրել օգտվել հարձակողական ոճի կիսապաշտպան Նիկո Պասի հետգնման իրավունքից, որը ներկայումս արդյունավետ հանդես է գալիս իտալական «Կոմոյում»:
«Ռեալի» և «Կոմոյի» միջև կնքված համաձայնագրով նախատեսվում է, որ մադրիդցիները կարող են հետ գնել խաղացողին 9 միլիոն եվրոյով 2025, 2026 և 2027 թվականներին։ Սա՝ չնայած այն հանգամանքին, որ Transfermarkt-ը վերջերս Պասի տրանսֆերային արժեքը բարձրացրել է մինչև 15 միլիոն եվրո (նրա արժեքը զգալիորեն աճել է, սակայն 65 միլիոնի դեռ չի հասել):
AS-ի հաղորդմամբ՝ «Ռեալը» լի է վճռականությամբ վերադարձնելու Պասին, ընդ որում՝ ոչ թե վերավաճառելու նպատակով: Ֆուտբոլիստը կվերադառնա մադրիդյան ակումբ և կմնա թիմի կազմում:
Ընթացիկ մրցաշրջանում արգենտինացին «Կոմոյի» կազմում մասնակցել է 16 հանդիպման, խփել 5 գոլ և կատարել 5 գոլային փոխանցում։