Հայաստանը խորացնում է հարաբերությունները Եվրամիության հետ

Հայաստանի Հանրապետությունը խորացնում է հարաբերությունները Եվրոպական Միության հետ։ 2017-ին ստորագրված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը, որն ուժի մեջ է մտել 2021-ից, թևակոխում է ավելի գործնական ու շոշափելի փուլ։ Հայաստանը ԵՄ-ի հետ փորձում է նոր գործիքների և մեխանիզմների շուրջ կառուցել հարաբերություններ՝ հավակնելով դառնալ Եվրոպական ընտանիքի լիիրավ անդամ։ Այդ են վկայում վերջին շրջանում եվրոպական բարձրաստիճան պաշտոնյաներից հնչող հավաստիացումներն ու ֆինանսական աջակցության պատրաստակամությունը։

Leave a Comment