Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։ Այս մասին հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից։ Մանավորապես՝
Կենտրոն վարչական շրջանում՝ ամբողջ շաբաթվա ընթացքում,
Արաբկիր, Շենգավիթ և Նոր Նորք վարչական շրջաններում՝ դեկտեմբերի 14-ին։
Ազոտի երկօքսիդի պարունակության գերազանցում արձանագրվել է Արաբկիր վարչական շրջանում՝ դեկտեմբերի 13-ին։