«Հայաստանը մեզանից օգնություն է խնդրել 2026-ի ընտրություններին ընդառաջ՝ արտաքին միջամտությունը կանխելու համար». Կալաս

15 Դեկտեմբերի, 2025

ԵՄ արտաքին գործերի նախարարները այսօրվա հանդիպմանը, որն, իդեպ, նախաճաշին է նախատեսված,  կքննարկեն Հայաստանի հարցը։ Այս մասին լրագրողներին հայտնել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Կայա Կալասը։

«Հաջորդ տարի Հայաստանում ընտրություններ են անցկացվելու։ Մենք այսօր նախաճաշ ունենք նախատեսված Հայաստանի կողմի հետ, որի ժամանակ կքննարկվի երկրում գալիք խորհրդարանական ընտրությունները: Մենք կխոսենք, թե ինչով կարող ենք նրանց օգնել այդ հարցում, հայտարարել է Կալլասը՝ խոսելով Բրյուսելում այսօրվա օրակարգում քննարկվող հարցերի մասին:  Հայաստանը մեզանից օգնություն է խնդրել արտաքին միջամտությունը կանխելու համար», — նշել է Կալասը։

Կայա Կալասը նախկինում հայտարարել է, որ 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին ընդառաջ Ռուսաստանը ակտիվացրել է իր ապատեղեկատվական արշավը։

Leave a Comment