Կայա Կալասը կայցելի Թուրքիա՝ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից առաջ

Եվրոպական դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը հունիսի 29–30-ը կայցելի Թուրքիա, որտեղ բանակցություններ կվարի այդ երկրի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի հետ։ Այս մասին հայտնել է Եվրոպական արտաքին գործողությունների ծառայությունը։

ԵՄ երկրները քննարկելու են Ռուսաստանի հետ հնարավոր բանակցությունների թեմաները

ԵՄ երկրների արտաքին գործերի նախարարները մայիսի 27-28-ին կայանալիք հանդիպման ընթացքում կքննարկեն Ռուսաստանի հետ հնարավոր բանակցությունների թեմաները։ Այդ մասին Բրյուսելում երկուշաբթի օրը կայացած ԵՄ ԱԳ նախարարների հանդիպումից առաջ հայտարարել է ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը։ «Մենք նախ պետք է մեր միջև քննարկենք, թե ինչ ենք նրանց հետ քննարկելու։ Հենց այդ պատճառով … Read more

Բայրամովը հանդիպել է Կալասի հետ

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հանդիպել է Եվրոպական Միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Կայա Կալլասի հետ։ Ըստ APA-ի, այս մասին ասվում է Արտաքին գործերի նախարարության էջի «X» բաժնում հրապարակման մեջ։Նշվում է, որ այցը ընդգծում է Ադրբեջանի և ԵՄ-ի միջև կապերի և երկխոսության կարևորությունը փոփոխվող տարածաշրջանային և համաշխարհային դինամիկայի … Read more

այաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը չափազանց կարևոր է ԵՄ-ի համար. Կալաս

Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը չափազանց կարևոր է Եվրամիության համար։ Ըստ ԱՊԱ-ի, այս մասին ԵՄ արտաքին գործերի նախարարների հանդիպումից առաջ լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն ներկայացուցիչ Կայա Կալասը։ Նա նշել է, որ հանդիպման ժամանակ կքննարկվեն Հայաստանում ստեղծվելիք ԵՄ նոր առաքելությունը և Ադրբեջանի ու ԵՄ-ի միջև … Read more

Միրզոյանը հանդիպել է Կալասի հետ

Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասի հետ։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ-ն: Ապրիլի 14-ին  Միրզոյանն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել։  

Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Կայա Կալասի հետ

Ապրիլի 7  Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասի հետ։ Այս մասին հայտնում են ԱԳՆ-ից։ Զրուցակիցները քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգի հետևողական կյանքի կոչմանն ուղղված աշխատանքները: Անդրադարձ է կատարվել առաջիկա բարձրաստիճան այցերի և միջոցառումների օրակարգային հարցերին և նախաձեռնություններին, … Read more