Չեմ կարծում, որ հիմա սահմանային լարվածության մասին մտահոգություն կարող է լինել, սահմանին շատ հանգիստ է, լրագրողներին հայտնել է պատպանության նախարար Սուրեն Պապիկյանը։
Նա նշել է, որ պատրաստվում են Ամանորին, իսկ տոնական օրերին ծառայությունն ավելի զգոն է։ Նախարարի խոսքով՝ ձմեռային սեզոնի հիմնական մտահոգությունը եղանակային պայմաններն են՝ քամին, բուքը։
«Եթե Երևանում կամ հարակից մարզերում ձյուն չկա, ապա բարձրադիր հատվածներում՝ կա։ Մենք մինչև 3500 մ բարձրության դիրքեր ունենք։ Հաշվի առեք, որ այնտեղ ձյունը հալվում է միայն ամռանը, և արդեն հոկտեմբերից կարող է նաև ձյան շերտ տեսանելի լինել»,- պարզաբանել է նա։
Պապիկյանը հավաստիացրել է, որ բոլոր դիրքերի ճանապարհները մշտապես փակվում են, և ամեն ինչ արվում է, որ դրանք մշտապես բաց լինեն։
Պապիկյանը խուսափել է պատասխանել դեկտեմբերի 13-ին հրազենային վիրավորում ստացած զինվորի մահվան հանգամանքներից՝ պատճառաբանելով, որ գործը նախաքննության փուլում է։
