Ա Սերիայի նոյեմբերի լավագույն մարզիչը

Մասսիմիլիանո Ալեգրին ճանաչվել է Ա Սերիայի նոյեմբերի լավագույն մարզիչ, տեղեկացնում է լիգայի մամուլի ծառայությունը։

Ալեգրիի գլխավորած «Միլանը» Իտալիայի առաջնությունում նախորդ ամիս 4 հանդիպում է անցկացրել ու վաստակել է 10 միավոր:

Ա Սերիայի 2025/26 մրցաշրջանում «Միլանը» 14 խաղում հավաքել է 31 միավոր և առաջատարն է։

Leave a Comment