10 տարի առաջ դեկտեմբերի 9-ը հռչակվեց Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի ու արժանապատվության և այդ հանցագործության կանխարգելման միջազգային օր: Եվ այս տարի սեպտեմբերին ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան միաձայն ընդունեց Հայաստանի առաջարկած բանաձևը, որով առաջարկվում էր դեկտեմբերին անցկացնել բարձր մակարդակի հանդիպումներ: Հանդիպումներ անցկացվեցին ՄԱԿ-ում:
Ցեղասպանություն վերապրած երկրների միջազգային պատվիրակություններ ու փորձագետներ այս օրերին հյուրընկալվեցին նաև Հայաստանում: Երևանի պետական համալսարանում կայացավ «Ցեղասպանություն. հիշողություն, ճանաչում, կանխարգելում» խորագրով միջազգային գիտաժողովը: Ի՞նչ թեմաներ էին այդ համաժողովի օրակարգում: Թեմային «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է ԵՊՀ հայագիտական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն, միջազգայնագետ Վահրամ Պետրոսյանը:
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։