
Ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն եւ գավաթակիր «Նոան» Կոնֆերենցիաների լիգայի 5-րդ տուրում ընդունեց լեհական «Լեգիային» եւ 2:1 հաշվով հաղթանակ տարավ։
Հանդիպման 3-րդ րոպեին Միլետա Ռայովիչը առաջ մղեց լեհական ակումբին։ Երկրորդ խաղակեսում՝ 57-րդ րոպեին Մաթեուս Այաշը վերականգնեց հաշվի հավասարությունը։
Հանդիպման ելքը վճռեց 84-րդ րոպեին Նարդին Մուլահուսեյնովիչը՝ խփելով հաղթական գնդակը։
«Նոան» այս հաղթանակից հետո 8 միավորով զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 13-րդ հորիզոնականը։ «Նոան» վերջին տուրում կմրցի Կիևի «Դինամոյի» հետ։ Հանդիպումը կկայանա դեկտեմբերի 18-ին։