🎥 ՉԼ․ Արսենալը շարունակում է հաղթարշավը, ՊՍԺ-ն միավորներ է կորցնում — Armsport.am

Կայացել են Չեմպիոնների լիգայի լիգայի փուլի 6-րդ տուրի մի շարք հանդիպումներ:

Մրցաշարային աղյուսակի առաջատար Լոնդոնի «Արսենալը» հյուրընկալվելիս 3:0 հաշվով վստահ հաղթանակ է տարել բելգիական «Բրյուգեի» նկատմամբ: «Զինագործների» կազմում դուբլի հեղինակ է դարձել Նոնի Մադուեկեն, ևս մեկ գնդակ հեղինակել է Գաբրիել Մարտինելին: «Արսենալը» ցուցադրում է 100%-անոց արդյունք՝ 18 միավորով գլխավորելով աղյուսակը:

Գերմանիայում դրամատիկ պայքարում ոչ-ոքի՝ 2:2 հաշվով է ավարտվել «Բայեր» — «Նյուքասլ» հանդիպումը: Լևերկուզենցիները խաղի հաշիվը բացել են Գիմարայշի ինքնագոլի օգնությամբ, սակայն «կաչաղակները» կարողացել են ոչ միայն հավասարեցնել, այլև առաջ անցնել հաշվի մեջ Գորդոնի և Մայլիի գոլերի շնորհիվ: «Բայերին» պարտությունից փրկել է Ալեխանդրո Գրիմալդոն՝ աչքի ընկնելով 88-րդ րոպեին:

Մյուս հանդիպումներում գրանցվել են հետևյալ արդյունքները.

«Բենֆիկա» — «Նապոլի»՝ 2:0. Պորտուգալական ակումբը հաղթել է Ռիչարդ Ռիոսի և Լեանդրու Բարեյրուի գոլերի շնորհիվ:

«Յուվենտուս» — «Պաֆոս»՝ 2:0. Թուրինյան ակումբին հաղթանակ են պարգևել Ուեստոն Մաքքենին և Ժոնաթան Դավիդը:

«Բորուսիա Դորտմունդ» — «Բուդե-Գլիմտ»՝ 2:2. Կողմերը չեն պարզել հաղթողին՝ փոխանակելով երկուական գնդակ:

«Ատլետիկ» — ՊՍԺ՝ 0:0. Իսպանիայում կայացած խաղում դարպասների գրավում չի արձանագրվել:

Արդյունքները և տեսանյութերը՝ ստորև

«Քարաբաղ» — «Այաքս»՝ 2:4

«Վիլյառեալ» — «Կոպենհագեն»՝ 2:3

«Ատլետիկ» — ՊՍԺ՝ 0:0 

«Բայեր» — «Նյուքասլ»՝ 2:2 [Տեսանյութ]

«Բենֆիկա» — «Նապոլի»՝ 2:0 [Տեսանյութ]

«Բորուսիա Դորտմունդ» — «Բուդե-Գլիմտ»՝ 2:2 [Տեսանյութ]

«Բրյուգե» — «Արսենալ»՝ 0:3 [Տեսանյութ]

«Յուվենտուս» — «Պաֆոս»՝ 2:0 [Տեսանյութ]

Այս խաղերից հետո Չեմպիոնների լիգայի մրցաշարային աղյուսակը վստահորեն գլխավորեց «Արսենալը»՝ իր ակտիվում ընդհանուր 18 միավոր գրանցելով։ Լոնդոնյան ակումբին հետևում է Մյունխենի «Բավարիան»՝ 15 միավորով։ Լավագույն եռյակը եզրափակում է ՊՍԺ-ն՝ 13 միավորով։

Չեմպիոնների լիգայի մրցաշարային աղյուսակը

Leave a Comment