Չեմպիոնների լիգայի 2025/26 թթ. խաղարկության լիգայի փուլի վեցերորդ տուրում Մադրիդի «Ռեալը» «Սանտյագո Բեռնաբեուում» 1-2 հաշվով զիջեց «Մանչեսթեր Սիթիին»։
Հանդիպման հաշիվը բացեցին մադրիդցիները․ 28-րդ րոպեին աչքի ընկավ Ռոդրիգո Գոեսը՝ վերջ դնելով 32 խաղ առանց գոլ անցկացրած հանդիպումների շարքին։
Պեպ Գվարդիոլայի գլխավորած թիմը արագ պատասխանեց․ 35-րդ րոպեին հաշիվը հավասարեցրեց Նիկո Օ’Ռայլին՝ 1-1, իսկ առաջին խաղակեսի հիմնական ժամանակի ավարտից երկու րոպե առաջ Էրլինգ Հալանդը անվրեպ իրացրեց 11-մետրանոց հարվածը՝ հաղթանակ պարգևելով մանչեսթերյան ակումբին։
Լիգայի փուլի յոթերորդ տուրում մադրիդյան գրանդը տանը կընդունի «Մոնակոյին», իսկ «քաղաքայինները» կհյուրընկալվեն «Բուդյո-Գլիմտին»։ Հանդիպումները կկայանան դեկտեմբերի 20-ին։
Հանդիպման գոլերը՝ ԱՅՍՏԵՂ
Չեմպիոնների լիգայի մրցաշարային աղյուսակը՝ ստորև․