Մարիամ Մկրտչյանը Ալմաթիում միանձնյա գլխավորեց մրցաշարային աղյուսակը

Դեկտեմբեր 10,2025 23:23

Շախմատի Հայաստանի կանանց ազգային հավաքականի անդամ, կանանց միջազգային վարպետ Մարիամ Մկրտչյանը Ալմաթիում ընթացող «Kazakhstan Chess Cup 2025» մրցաշարի իներորդ տուրում պարտության մատնեց հյուրընկալող երկրի ներկայացուցիչ կանանց միջազգային վարպետ Այոլում Կայդանովային եւ մրցաշարի ավարտից երկու տուր առաջ 6,5 միավորով միանձնյա գլխավորեց մրցաշարային աղյուսակը։

Տղամարդկանց պայքարում գրոսմայստեր Արամ Հակոբյանը միավորը բաժանեց ղազախ գրոսմայստեր Կազիբեկ Նոգերբեկի հետ եւ 6,0 միավորով պահպանեց միանձնյա առաջատարի դիրքը։

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a Comment