Արգենտինացի լեգենդար հարձակվող Լիոնել Մեսսին կարիերայում թիմային տիտղոսների քանակը հասցրել է 48-ի: Այս ցուցանիշով 38-ամյա ֆուտբոլիստը պատմության մեջ լավագույնն է, 2-րդ տեղում Դանի Ալվեսն է, որն ունի 45 գավաթ:
Հիշեցնենք, «Ոսկե գնդակի» 8-ակի դափնեկիրն օգնել էր «Ինտեր Մայամիին» պատմության մեջ առաջին անգամ նվաճել MLS-ի գավաթը: Խավյեր Մասկերանոյի գլխավորած թիմը եզրափակչում 3-1 հաշվով հաղթել էր կանադական «Վանկուվերին», աշխարհի չեմպիոն Մեսսին 2 գոլային փոխանցում էր կատարել և ճանաչվել հանդիպման լավագույն ֆուտբոլիստ: