Պուտինը վաղուց էր խոսում Ուկրաինայում նախագահական ընտրություններ անցկացնելու անհրաժեշտության մասին․ ինչպես գրում է ria.ru-ն, այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
«Տեսնենք, թե ինչպես կզարգանան իրադարձություններն այս ուղղությամբ»,- ասել է նա։
Պեսկովն ընդգծել է, որ Մոսկվան աշխատում է Ուկրաինայում խաղաղության, այլ ոչ թե հրադադարի ուղղությամբ։
Ինչ վերաբերում է Թրամփի հայտարարություններին Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցության և տարածքային վեճերի վերաբերյալ, ապա դրանք, ըստ Պեսկովի, մեծապես համապատասխանում են Ռուսաստանի ընկալմանը։
Նա հավելել է, որ Թրամփի հայտարարություններն Ուկրաինայում հակամարտության արմատական պատճառների վերաբերյալ կարևոր են խաղաղ կարգավորման հեռանկարների համար։
Երեքշաբթի Դոնալդ Թրամփը Politico-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Ռուսաստանն ավելի ուժեղ բանակցային դիրք ունի, քան Ուկրաինան։