Ամանորյա տոնավաճառում կանցկացվեն տոնական համերգներ

Ամանորյա տոնավաճառում կանցկացվեն տոնական համերգներ

10 դեկտեմբերի 2025 – 13:42 AMT

PanARMENIAN.Net – Շահումյան պուրակի շատրվանների հատվածում, որտեղ դեկտեմբերի 14-ից մինչև հունվարի 14-ը կգործի ամանորյա տոնավաճառ, կանցկացվեն տոնական համերգներ, հայտնում է Երևանի քաղաքապետարանը։

«Ջերմ և տոնական մթնոլորտը կապահովեն հայտնի և սիրված արտիստները.

դեկտեմբերի 20-ին՝ «Մենք» ազգային ակադեմիական պարի խումբ,

դեկտեմբերի 27-ին՝ «Կամի Ֆրենդս»,

դեկտեմբերի 30-ին՝ Կարինա Առուստամյան և «Դը Բենդ»,

հունվարի 3-ին՝ «Midnight Avenue» և «Ultraviolet» նվագախմբեր,

հունվարի 6-ին՝ «Նեմրա»,

հունվարի 9-ին՝ Արսեն և Արթուր Սաֆարյաններ,

հունվարի 13-ին՝ Սարգիս Մանուկյան և ընկերներ»,–ասվում է հաղորդագրության մեջ։

Փոքրիկների համար էլ կկազմակերպվեն տարաբնույթ միջոցառումներ:

Դեկտեմբերի 14-ին Երևանի Հանրապետության հրապարակում կվառվեն մայրաքաղաքի գլխավոր տոնածառի լույսերը: միջոցառման ընթացքում կցուցադրվի ամանորյա մյուզիքլ, իսկ երեկոյի կուլմինացիան կլինի հրավառությունը։ Բացի նշվածից, քաղաքապետարանից հայտնել են նաև, որ միջոցառման ընթացքում ներկաներին սպասվում է անակնկալ։

Հանրապետության հրապարակն Ամանորին պատրաստելու աշխատանքների համար քաղաքային բյուջեից հատկացվել է ավելի քան 607 միլիոն դրամ։ Մասնավորապես՝ երգող շատրվանների գոտու ձևավորման, Սուրբ Ծննդյան տոնավաճառի կազմակերպման և գլխավոր տոնածառի լույսերի վառման արարողության կազմակերպման համար «Ֆակտորի փրոդաքշն» ընկերությանը տրամադրվել է 340 միլիոն դրամ։

Leave a Comment