Շնչառական վարակներն ակտիվ փուլում են․ շրջանառվում են նաև կորոնավիրուսային հիվանդության հարուցիչներ

Սուր շնչառական վարակներն ակտիվ փուլում են: Շրջանառվում են ռինովիրուսի, բոկավիրուսի, ադենովիրուսների, պարագրիպի հարուցիչները, կորոնավիրուսային հիվանդության հարուցիչներ, նաև գրիպի A տեսակի (H3N2) վիրուս․ հայտնում է առողջապահության նախարարությունը։

«Սուր շնչառական վարակներով և գրիպով չհիվանդանալու, ինչպես նաև բարդություններից խուսափելու նպատակով՝ կրկին հիշեցնում և հորդորում ենք. պատվաստվե´ք սեզոնային գրիպի դեմ՝ դիմելով պոլիկլինիկա/ամբուլատորիա։ Գրիպի դեմ պատվաստումը նվազեցնում է գրիպով հիվանդանալու հավանականությունն ու կանխարգելում հիվանդության բարդությունները»,-հորդորում են նախարարությունից:

Leave a Comment