Դեկտեմբեր 04,2025 23:00
Բագրատ Սրբազանի պաշտպաններն այսօր միջնորդել են փոխել նրա խափանման միջոց կալանքը, որ Բագրատ սրբազանը կարողանա դեկտեմբերի 10–12 հրավիրված Եպիսկոպոսաց ժողովին մասնակցել։
Պաշտպաններն առաջարկեցին ցանկացած խափանման միջոց, միայն թե այն հնարավորություն տա մասնակցել Եպիսկոպոսաց ժողովին: Առաջարկեցին նաեւ ժողովին մասնակցելուց հետո ՔԿՀ վերադառնալու տարբերակը, մինչեւ 3 մլն 800 հազար դրամի չափով գրավի կիրառում, վարչական հսկողություն և այլն: Դատարանը որոշեց միջնորդությունը քննարկել դեկտեմբերի 9–ին:
Հիշեցնենք, որ Բագրատ սրբազանի եւ մյուսների գործով անցնում է 18 մեղադրյալ ահաբեկչության և իշխանության յուրացման նախապատրաստման հոդվածներով։
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: