Եվրոպան չի վստահում ԱՄՆ-ին Ուկրաինայի պատերազմի կարգավորման հարցում. Der Spiegel

Քաղաքականություն

04.12.2025 | 22:59

Եվրոպական առաջնորդները չեն վստահում Միացյալ Նահանգներին Ուկրաինայի համար խաղաղության բանակցություններում։ Այս մասին գրում է Der Spiegel-ը՝ հղում անելով Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի և այլոց միջև տեղի ունեցած հեռախոսազրույցներին, որոնց ձայնագրություններն արտահոսել են, գրում է Current time-ը։

Ըստ հրապարակման՝ Մակրոնը կարծում է, որ կա հավանականություն, որ «Միացյալ Նահանգները կդավաճանի Ուկրաինային տարածքային հարցում և չի տրամադրի անվտանգության հստակ երաշխիքներ»։ Մերցը խորհուրդ է տվել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին առաջիկա օրերին չափազանց զգույշ լինել՝ հավելելով, որ ամերիկացի դիվանագետներ Սթիվ Ուիթկոֆը և Ջարեդ Քուշները «խաղեր են խաղում՝ և՛ ձեզ, և՛ մեզ հետ»։

Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբն էլ ասել է, որ Զելենսկին «չի կարող մենակ մնալ այդ տղաների հետ»՝ նկատի ունենալով նաև Ուիթկոֆին և Քուշներին:

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն հավելել է. «Վլադիմիրը պետք է պաշտպանված լինի»:

Բացի այդ, եվրոպացի առաջնորդները հայտարարել են, որ Ռուսաստանի սառեցված ակտիվների հարցը համարում են բացառապես Եվրոպայի իրավասություն։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

Leave a Comment