Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի փաստաբան Արսեն Բաբայանը Ֆեյսբուքի իր էջում գրում է. «Ստացա Արշակ սրբազանին կալանավորելու միջնորդությունը և կից նյութերը։ Հենց այս նյութերի ուսումնասիրությունն ուղիղ հաստատում է, որ Արշակ սրբազանին վերագրվող հայտնի տեսագրությունը բացահայտ կեղծիք է: Ասվածը հաստատվում է այն փաստով, թե ինչպես են փորձել ձևակերպել մեղադրանքի էությունը և կալանքի անհրաժեշտությունը»:
Փաստաբանն ավելի վաղ տեղեկացրել էր՝ Քննչական մարմինը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացրել դատարան. դեկտեմբերի 5-ին ժամը 9:30-ին նշանակված կալանքի միջնորդությունը կքննի դատավոր Մասիս Մելքոնյանը։