Հռոմի Պապ Լևոն XIV-ը Թուրքիա իր այցի շրջանակում այցելել է Ստամբուլի Սուրբ Աստվածածին եկեղեցի. հայտնում է «Vatican News»-ի հայալեզու ծառայությունը։
Լևոն XIV-ը ողջունել է Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ին, եպիսկոպոսներին, հոգևոր դասին և Թուրքիայի ողջ հայ առաքելական համայնքին:
«Այս այցը ինձ հնարավորություն է տալիս շնորհակալություն հայտնելու Աստծուն՝ պատմության ընթացքում հայ ժողովրդի քաջարի քրիստոնեական հավատի արտահայտման համար, հաճախ՝ ողբերգական հանգամանքներում», – ասաց նա՝ շնորհակալություն հայտնելով նաև երկու եկեղեցիների եղբայրական հարաբերությունների համար։
Պոնտիֆիկոսը նաև նշել է, որ Հռոմի պապի և Արևելյան ուղղափառ եկեղեցու պատրիարքի միջև առաջին համատեղ հռչակագիրը ստորագրվել է 1970 թվականի մայիսին՝ Պողոս VI պապի և Վազգեն I կաթողիկոսի միջև։