🎥 ԱՊԼ․ Տոտենհեմը մեկնարկում երկու գոլ բաց թողեց և պարտվեց Ֆուլհեմին — Armsport.am

Անգլիայի Պրեմիեր լիգայի 13-րդ տուրի շրջանակում «Տոտենհեմը» սեփական դաշտում 1:2 հաշվով պարտություն կրեց «Ֆուլհեմից»:

Հանդիպման մեկնարկը անսպասելի ստացվեց տանտերերի համար. նրանք մինչև 6-րդ րոպեն արդեն երկու գնդակ էին բաց թողել։ 4-րդ րոպեին հաշիվը բացեց Կենի Տետեն, իսկ երկու րոպե անց աչքի ընկավ Հարի Ուիլսոնը։

«Խթանների» կազմում միակ պատասխան գնդակը 59-րդ րոպեին հեղինակեց գանացի Մոհամեդ Կուդուսը:

Այս պարտությունից հետո «Տոտենհեմը» 18 միավորով զբաղեցնում է 10-րդ հորիզոնականը, իսկ «Ֆուլհեմը» 17 միավորով 15-րդ տեղում է։

Հանդիպման գոլերը՝ ԱՅՍՏԵՂ

ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակն այս պահին

Leave a Comment