🎥 Լա Լիգա․ Ատլետիկոն հաղթեց Օվիեդոյին. Սորլոտը դուբլ ձևակերպեց — Armsport.am

Իսպանիայի առաջնության 14-րդ տուրի շրջանակում «Ատլետիկոն» սեփական հարկի տակ 2:0 հաշվով վստահ հաղթանակ տարավ «Օվիեդոյի» նկատմամբ։

Մադրիդյան թիմի կազմում հերոսացավ նորվեգացի ֆուտբոլիստ Ալեքսանդր Սորլոտը, ով դուբլի հեղինակ դարձավ՝ գոլեր խփելով 16-րդ և 26-րդ րոպեներին։

Այս հաղթանակից հետո «Ատլետիկոն» 31 միավորով զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 3-րդ հորիզոնականը։ «Օվիեդոն» 14 խաղից հետո վաստակած 9 միավորով եզրափակում է աղյուսակը։

Հաջորդ՝ 15-րդ տուրում, «Ատլետիկոն» դեկտեմբերի 6-ին արտագնա խաղում կմրցի Բիլբաոյի «Ատլետիկի» հետ, իսկ «Օվիեդոն» դեկտեմբերի 5-ին կընդունի «Մալյորկային»։

Հանդիպման գոլերը՝ ԱՅՍՏԵՂ

Մրցաշարային աղյուսակն այս պահին

Leave a Comment