Նոյեմբեր 28,2025 14:57
Նոյեմբերի 28-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Կանանց, խաղաղության և անվտանգության հարցերով ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Իրեն Ֆելինի գլխավորած պատվիրակությանը:
Զրուցակցի խնդրանքով ԱԽ քարտուղարը ներկայացրել է Հայաստանում կառավարման և որոշումների կայացման գործընթացներում ներգրավված կանանց վերաբերյալ ցուցանիշներ` ընդգծելով, որ ՀՀ կառավարությունն ակտիվ քայլեր է ձեռնարկում նրանց ներգրավումը նաև անվտանգության ոլորտում ընդլայնելու ուղղությամբ: Երկուստեք ընդգծվել է քաղաքականության մշակման, բանակցությունների վարման և անվտանգության հարցերում կանանց մասնակցության ու ձայնի լսելի լինելու կարևորությունը:
Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են նաև ՀՀ-ՆԱՏՕ երկկողմ համագործակցության օրակարգին ու ընթացիկ ծրագրերին:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: