
Պուտինի հետ՝ քննարկելու Հունգարիա նավթի եւ գազի մատակարարումները, ինչպես նաեւ Ուկրաինայում խաղաղապահ ջանքերը, հաղորդում է Reuters-ը։
Հակառակ Ուկրաինայում պատերազմին՝ Հունգարիան սերտ հարաբերություններ է պահպանում Մոսկվայի հետ եւ հակառակ ԵՄ ջանքերին՝ շարունակում է մեծապես կախված լինել ռուսական էներգիայից։
Օրբանը Պուտինի հետ հանդիպման իր ծրագիրը ներկայացրել է Facebook-ում։
BBC-ին նշում է, որ նոյեմբերին ԱՄՆ-ն չեղարկեց Հունգարիայի կողմից ռուսական նավթի եւ գազի օգտագործման համար սահմանված պատժամիջոցները՝ Վաշինգտոնում նախագահ Դոնալդ Թրամփի հետ վարչապետ Օրբանի հանդիպումից հետո։
Ի տարբերություն ՆԱՏՕ-ի եւ ԵՄ առաջնորդների՝ Օրբանը ջերմ հարաբերություններ է պահպանում Մոսկվայի հետ՝ միաժամանակ կասկածի տակ դնելով Արեւմուտքի ռազմական օգնությունը Կիեւին։