Օրբանը հայտարարել է, որ Պուտինի հետ այսօր քննարկելու է Հունգարիա նավթի ու գազի մատակարարման հարցը

Պուտինի հետ՝ քննարկելու Հունգարիա նավթի եւ գազի մատակարարումները, ինչպես նաեւ Ուկրաինայում խաղաղապահ ջանքերը, հաղորդում է Reuters-ը։

Հակառակ Ուկրաինայում պատերազմին՝ Հունգարիան սերտ հարաբերություններ է պահպանում Մոսկվայի հետ եւ հակառակ ԵՄ ջանքերին՝ շարունակում է մեծապես կախված լինել ռուսական էներգիայից։

Օրբանը Պուտինի հետ հանդիպման իր ծրագիրը ներկայացրել է Facebook-ում։

BBC-ին նշում է, որ նոյեմբերին ԱՄՆ-ն չեղարկեց Հունգարիայի կողմից ռուսական նավթի եւ գազի օգտագործման համար սահմանված պատժամիջոցները՝ Վաշինգտոնում նախագահ Դոնալդ Թրամփի հետ վարչապետ Օրբանի հանդիպումից հետո։

Ի տարբերություն ՆԱՏՕ-ի եւ ԵՄ առաջնորդների՝ Օրբանը ջերմ հարաբերություններ է պահպանում Մոսկվայի հետ՝ միաժամանակ կասկածի տակ դնելով Արեւմուտքի ռազմական օգնությունը Կիեւին։

Leave a Comment