Թայվանի վարչապետ Լայ Ցինդեն չորեքշաբթի օրը հայտարարեց զենքի գնման համար 40 միլիարդ դոլարի հատուկ բյուջե հատկացնելու ծրագրերի մասին, հաղորդում է Associated Press-ը։
Նշվում է, որ այս գումարը, մասնավորապես, ներառում է ՀՕՊ «գմբեթի» ստեղծման համար նախատեսված միջոցները։
«Չինաստանի սպառնալիքները Թայվանի և Հնդկա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի համար աճում են: Թայվանը պետք է ցուցադրի իր վճռականությունը և ստանձնի ինքնապաշտպանության ավելի մեծ պատասխանատվություն», – ասել է Լայ Ցինդեն։
Նշվում է, որ Թայվանի վարչակազմը այս տրանշը խնդրել է տարեկան պաշտպանական բյուջեից առանձին, և այս խնդրանքը այժմ պետք է հաստատվի Թայվանի օրենսդիր մարմինների կողմից։