Բաքվից վերադարձածները Փաշինյանի գործակալներն են, Ադրբեջանի ուղերձներն են տարածում. Արման Թաթոյան


Հասարակություն


Այն մարդիկ, ովքեր գնացին Ադրբեջան և հիմա ակտիվ տարածում են ադրբեջանական ուղերձները, այդ մարդիկ ինձ  համար Նիկոլ Փաշինյանի գործակալներն են, Նիկոլ Փաշինյանի ներկայացուցիչներն են։ Ես այդտեղ որևէ տարբերություն չեմ տեսնում: Նրանք հիմա Նիկոլ Փաշինյանի այդ քաղաքականությունն են  իրագործում, անձամբ Փաշինյանը դրա համար պատասխանատու լինելով ավելի է բացում Ադրբեջանի ձեռքերը, որպեսզի մեր նկատմամբ էլ ավելի վտանգավոր քայլեր ձեռնարկեն»,- մամուլի ասուլիսին ասաց ՀՀ նախկին ՄԻՊ, «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության ղեկավար Արման Թաթոյանը:

Նրա համոզմամբ՝ Նիկոլ Փաշինյանը ձախողել է խաղաղության օրակարգը: Ըստ Թաթոյանի՝ մի երկրի ղեկավար, որը երեք պարտություն է բերել, չի կարող խաղաղության օրակարգից խոսել:

Նախկին պաշտոնյան շեշտեց, որ խաղաղությունն այն է, ինչն առաջարկում է իր ղեկավարած ուժը:

Հիշեցնենք, որ Ադրբեջանի և Հայաստանի քաղաքացիական հասարակության մի խումբ ներկայացուցիչներ փոխադարձ այցեր են կատարել:


Leave a Comment