Ամստերդամի «Յոհան Կրոյֆ Արենա» մարզադաշտում կայացավ ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի ընդհանուր փուլի 5-րդ տուրի հանդիպումը, որտեղ «Այաքսը» ընդունել էր «Բենֆիկային»։ Հանդիպումն ավարտվեց պորտուգալական թիմի հաղթանակով՝ 2:0։
Խաղի հաշիվը 6-րդ րոպեին բացեց Սամուել Դալը, իսկ հիմնական ժամանակի վերջին՝ 90-րդ րոպեին, Լեանդրո Բարեյրոն կրկնապատկեց հյուրերի առավելությունը։
Այս պարտությունից հետո «Այաքսը» շարունակում է մնալ առանց միավորների և եզրափակում է Չեմպիոնների լիգայի մրցաշարային աղյուսակը։ «Բենֆիկան», վաստակելով իր առաջին 3 միավորը, նույնպես գտնվում է աղյուսակի ստորին հատվածում։
Հաջորդ տուրում՝ դեկտեմբերի 10-ին, «Այաքսը» արտագնա խաղում ուժերը կչափի «Քարաբաղի» հետ, իսկ «Բենֆիկան» նույն օրը սեփական հարկի տակ կընդունի «Նապոլիին»:
Հանդիպման գոլերը՝ ԱՅՍՏԵՂ
Զուգահեռաբար ընթացող խաղում գրանցվեց հետևյալ արդյունքը․
«Գալաթասարայ» — «Յունիոն»՝ 0:1 [տեսանյութ]
Չեմպիոնների լիգայի մրցաշարային աղյուսակն այս պահին