Անգլիայի Պրեմիեր լիգայի 2025/26 մրցաշրջանի հաղթող դառնալու գլխավոր ֆավորիտն «Արսենալն» է, հայտնում է Opta-ն։
Վիճակագրական ընկերության սուպերհամակարգչի կանխատեսմամբ` լոնդոնյան թիմը չեմպիոն կդառնա 76,1 տոկոս հավանականությամբ։
Մյուս ակումբների շանսերը գնահատվում են ցածր` «Մանչեսթեր Սիթի» (14,1%), «Չելսի» (3,46), «Լիվերպուլ» (2,42), «Ասթոն Վիլա» (1,57), «Քրիստալ Փելաս» (1,17)։ Մյուս բոլոր ակումբների՝ չեմպիոն դառնալու հավանականությունը Opta-ն գնահատել է 1 տոկոս։
Առաջնությունից դուրս մնալու ամենահավանական (94,9%) թեկնածուն «Վուլվերհեմփթոնն» է։ Ըստ կանխատեսման՝ նույն ճակատագրին կարժանանան նաև «Բարնլին» (61,2%) ու «Լիդսը» (61,1%)։
12-րդ տուրից հետո «Արսենալը» 29 միավորով Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակի առաջատարն է։ Երկրորդ տեղում «Չելսին» է (23), ապա հաջորդում են «Մանչեսթեր Սիթին» (22), «Ասթոն Վիլան» (21), «Քրիստալ Փելասը» (20)։ Գործող չեմպիոն «Լիվերպուլը» հավաքել է 18 միավոր և 11-րդն է։