ՆԱՏՕ-ի հայտարարությունից, թե Թբիլիսիի համար դաշինքի դռները բաց են, անցել է 17 տարի. Պապուաշվիլի


Վրաստանի խորհրդարանի խոսնակն արձագանքել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հայտարարությանը, որ պատրանքներ չունի դաշինքին Վրաստանի անդամակցության հետ կապված:


Շալվա Պապուաշվիլու խոսքով՝ Թբիլիսին ամեն ինչ արել է ՆԱՏՕ-ի անդամ դառնալու համար. դաշինքին միանալը ոչ միայն Վրաստանի ցանկությունն է, այլև երկրի Սահմանադրության մեջ ամրագրված դրույթ:


Պապուաշվիլին կարծիք է հայտնել, որ ոմանց ձեռնտու է Վրաստանին և Ուկրաինային պահել անորոշ վիճակում։ Նա ընդգծել է, որ ՆԱՏՕ-ի հայտարարությունից, թե Թբիլիսիի համար դաշինքի դռները բաց են, անցել է 17 տարի:

Դիտումների քանակ4

Leave a Comment