
Ստամբուլի քաղաքապետարանի կոռուպցիայի գործով մեղադրական եզրակացությունն ընդունվել է դատարանի կողմից։
Haber Global-ի տվյալներով՝ դատարանն ընդունել է Ստամբուլի նախկին քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի հետաքննության շրջանակներում 402 կասկածյալների դեմ առաջադրված մեղադրական եզրակացությունը, որոնցից 105-ը գտնվում են կալանքի տակ։
Մեղադրական եզրակացության համաձայն՝ Իմամօղլուին սպառնում է 828 տարի և 2 ամսից մինչև 2352 տարվա ազատազրկում։