Մադրիդի «Ռեալի» հարձակվող Վինիսիուսը Ֆլորենտինո Պերեսին տեղեկացրել է, որ չի ցանկանում նոր պայմանագիր ստորագրել ակումբի հետ։ Այս մասին հաղորդում է The Athletic-ը:
Բրազիլացու և գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոյի հարաբերությունները լարված են: Վինիսիուսի և ակումբի բանակցությունները փակուղի են մտել:
25-ամյա ֆուտբոլիստի գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2027 թվականի հուլիսի 1-ը: