Սեպտեմբերին զուտ ոչ առևտրային դրամական փոխանցումները դեպի Հայաստան ավելացել են 16,2%–ով․ ՀԲ

ԵՐԵՎԱՆ, 25 նոյեմբերի/ԱՌԿԱ/ Սեպտեմբերին զուտ ոչ առևտրային դրամական փոխանցումների երկնիշ աճը շարունակվել է՝ կազմելով 16.2 տոկոս տ/տ (աճը օգոստոսին՝ 29,1%), – նշվում է ՀԲ–ի «Armenia Monthly Economic Update – October 2025» զեկույցում։

«Սա պայմանավորված էր Ռուսաստանից զուտ ներհոսքերի 60 տոկոս (տ/տ) աճով, որին բաժին է ընկնում ընդհանուր զուտ ներհոսքերի 63 տոկոսը և Միացյալ Նահանգներից զուտ ներհոսքերի 3.7 տոկոս (տ/տ)  ավելացումով», – նշվում է ուսումնասիրության մեջ։

ՀՀ ԿԲ–ի տվյալներով, ընթացիկ տարվա սեպտեմբերին Հայաստանի բանկային համակարգով արտերկրից ֆիզիկական անձանց անունով ընթացիկ տարվա սեպտեմբերին իրականացված ոչ առևտրային անդրսահմանային փոխանցումների զուտ ներհոսքը կազմել է 24,8 մլն դոլար՝ նախորդ տարվա 21,6 մլն դոլարի  համեմատ։

Leave a Comment