Հայաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունը տասն ամոսում աճել է 4,2%–ով

Էլեկտրաէներգիայի արտադրության ծավալը, ըստ օպերատիվ վիճակագրական տվյալների, 2025 թվականի հունվար-հոկտեմբերին աճել է 4,2%-ով՝ 2024 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ

Հայաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունը տասն ամոսում աճել է 4,2%–ով


ԵՐԵՎԱՆ, 25 նոյեմբերի․/ԱՌԿԱ/․ Էլեկտրաէներգիայի արտադրության ծավալը, ըստ օպերատիվ վիճակագրական տվյալների, 2025 թվականի հունվար-հոկտեմբերին աճել է 4,2%-ով՝ 2024 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ, հայտնում է հանրապետության Վիճակագրական կոմիտեն։


Ինչպես նշվում է հաշվետվության մեջ, ընթացիկ տարվա հաշվետու ժամանակահատվածում էլեկտրաէներգիայի արտադրության ծավալը կազմել է 7 442.2 մլն կՎտ.ժ։ 


Ընդ որում, այդ ցուցանիշը հոկտեմբերին, նախորդ տարվա հոկտեմբերի համեմատ, աճել է 1,2%-ով, իսկ նույն տարվա սեպտեմբերի համեմատ՝ կրճատվել է 5,1%-ով։

Leave a Comment